1 հուլիսի 2019 - 12:50 AMT
Դավթյան. 2018-ին դատախազության բացահայտած գործերով պետության վնասը 36 մլրդ դրամ է

2018 թվականի ընթացքում պետական շահերի պաշտպանության հայցերով դատախազության ստորաբաժանումների հարուցած գործերով պետությանը պատճառված վնասը կազմել է 36 միլիարդ դրամ։ Այս մասին դատախազության աշխատանքներն ամփոփելիս հայտարարել է գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։

Նրա խոսքով՝ իրենց աշխատանքների արդյունքում հնարավոր է եղել պետական համակարգի առանձին հատվածներում բացահայտել կոռուպցիոն սխեմաներ։ Բայց և իրենք էլ, ըստ Դավթյանի, լիովին բավարարված չեն իրենց աշխատանքով, քանի որ տեսնում են ավելին անելու հասարակական ադեկվատ պահանջ, հայտնում է Shantnews-ը: