1 հուլիսի 2019 - 15:49 AMT
Աննա Մարգարյանը ԲԴԽ անդամ չի ընտրվել

«Իմ քայլը» խմբակցության կողմից ներկայացված թեկնածու Աննա Մարգարյանը ԲԴԽ անդամ չի ընտրվել: Բարձրագույն դատական խորհրդի անդամի հարցը քննարկվում էր ԱԺ արտահերթ նիստում:

Թեկնածուին կողմ է քվեարկել 66, դեմ՝ 19 պատգամավոր։ Այդպիսով՝ նա չի ընտրվել ԲԴԽ անդամ։

ԲԴԽ անդամն ընտրվում է Ազգային ժողովը պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով:

ԲԴԽ անդամ կարող է ընտրել միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, ընտրական իրավունք ունեցող, բարձր մասնագիտական որակներով և մասնագիտական աշխատանքի առնվազն տասնհինգ տարվա փորձառությամբ իրավաբան գիտնականների և այլ հեղինակավոր իրավաբանների թվից: Ազգային ժողովի կողմից ընտրված անդամը չի կարող լինել դատավոր: