Հուլիսի 2-ին Երկիր մոլորակի բնակիչները կարող են արևի ամբողջական խավարման ականատեսը դառնալ: Հատկապես այն լավ կերևա Երկրի արևմտյան կիսագնդում:
Խավարումը կսկսվի Երևանի ժամանակով 23:23-ին և կտևի 4 րոպե 33 վայրկյան:
Ամենից լավ խավարումը տեսանելի կլինի Խաղաղ օվկիանոսի հարավ-արևելյան մասում, Չիլիում և Արգենտինայում, հայտնում է «Ռոսիյսկայա գազետան»:
2019-ին 2 արևի խավարում է լինելու՝ ամբողջական՝ հուլիսի 2-ին, և օղակաձև՝ դեկտեմբերի 26-ին: Իսկ հուլիսի 17-ին Լուսնի խավարում է լինելու: