Լոս Անջելեսում 95 տարեկանում մահացել է Լի Յակոկան՝ Ford Mustang մոդելի ավտոմեքենայի հեղինակը, ինչպես նաև Ford ընկերության և ԱՄՆ ամենահաջողակ մենեջերներից մեկը, գրում է «Սնոբը» Los Angeles Times-ի վրա հղումով:
Յակոկան ծնվել է իտալացի ներգաղթյալների ընտանիքում, սովորել է Փրիսթոնի համալսարանում: Ուսումից անմիջապես հետո աշխատանքի է անցել Ford-ում՝ ինժեներից հասնելով մինչև ընկերության նախագահի պաշտոնին: Նրա Ford Mustang նախագիծն ամենահաջողվածներից մեկն է ընկերության պատմության մեջ: 1964-ից ի վեր թողարկվել է այդ մոդելի արդեն 6 սերունդ:
1978-ին Յակոկային ազատեցին ընկերությունից: Ինքնակենսագրականում նա գրել է, որ դա տեղի ունեցավ, քանի որ նա ավելի ճանաչված էր դարձել, քան ինքը Հենրի Ֆորդը: Հեռանալով Ford-ից՝ Յակոկան գլխավորեց Chrysler-ը, որը սնանկության շեմին էր, և դուրս բերեց ընկերությունն այդ վիճակից: 1989-ին Յակոկան գրեց իր ինքնակենսագրական «Մենեջերի կարիերան» որը բեսթսելլեր դարձավ: