5 հուլիսի 2019 - 12:54 AMT
Փաշինյան. Պուտինի հետ խոսել են ԵՏՄ օրակարգի հարցերից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այդ մասին վարչապետը հայտնել է իր ֆեյսբուքյան էջում:

«Վերջին օրերին հեռախոսազրույց ունեցա ԵՏՄ բոլոր երկրների նախագահների հետ: Քիչ առաջ՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ խոսեցի:

Բոլոր հեռախոսազրույցները վերաբերվում էին ԵՏՄ ընթացիկ և երկարաժամկետ օրակարգի հարցերին: Քննարկեցինք նաև ԵՏՄ Բարձրագույն տնտեսական խորհրդի՝ հոկտեմբերի 1-ին Երևանում կայանալիք նիստի հետ հապված հարցեր»,-ասվում է գրառման մեջ:

Նշվում է նաև, որ բոլոր զրույցներում անդրադարձ է եղել երկկողմ հարաբերությունների օրակարգերին: