ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի հարավում հուլիսի 4-ին վերջին 20 տարում ամենաուժգին երկրաշարժն է գրանցվել: Այն զգացվել է նաև Նևադայի որոշ հատվածներում:
Ինչպես հայտնել է ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը, 6,4 մագնիտուդով երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում էր Մոհավել անապատում, Լոս Աջելեսից մոտ 240 կմ հեռավորության վրա: Օջախի խորությունը մոտ 9 կմ էր, հայտնում է Deutsche Welle-ն:
Տարերքից առավելապես տուժել է Ռիջքրեսթ քաղաքը, որի բնակչությունը 28,000 է: Կան տուժածներ:
Տներից երկուսում հրդեհ է բռնկվել, կենցաղային գազի արտահոսքի մի քանի դեպք է գրանցվել խողովակաշարի վնասվածքի պատճառով՝ հայտնել է շրջանի հրշեջ ծառայության ղեկավար Քերն Դևիդ Ուիթը:
Ըստ նրա, հիվանդանոցից անվտանգության նկատառումներով 15 մարդ է տարհանվել: Շրջանում արտակարգ դրություն է հայտարարվել:
Ստորգետնյա ցնցումները զգացվել են նաև Լաս Վեգասում և մի շարք այլ բնակավայրերում: