5 հուլիսի 2019 - 14:33 AMT
Նախագահն աշխատանքային այցով Սյունիքում է

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հուլիսի 5-ին երկօրյա աշխատանքային այցով ժամանել է Սյունիքի մարզ:

Նախագահը կայցելի Մեղրիի ազատ տնտեսական գոտի, մարզի առողջապահական, մշակութային հաստատություններ, արտադրական ընկերություններ, ինչպես նաև կլինի ՀՀ զինված ուժերի մարտական դիրքերից մեկում, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը:

Հուլիսի 5-ի առավոտյան ՀՀ նախագահը բարձրագույն զինկոչումներ և դասային աստիճաններ է շնորհելնախագահի նստավայրում տեղի ունեցած հանդիսավոր արարողության ժամանակ:Սարգսյանը շնորհավորել է ներկաներին Սահմանադրության օրվա, ինչպես նաև բարձրագույն զինվորական կոչումներ և դասային աստիճաններ ստանալու առթիվ: Իր խոսքում նա խորհրդանշական է համարել, որ հերթական կոչումներն ու դասային աստիճանները շնորհվում են Սահմանադրության օրը: