6 հուլիսի 2019 - 12:55 AMT
Պայթյուն Ադրբեջանի զորամասում. Կան զոհեր

Ադրբեջանի զորամասերից մեկում պայթյուն է տեղի ունեցել: Այդ մասին հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը:

Պայթյունի հետևանքով կան զոհեր: 2 զինծառայող է մահացել`ենթասպա Ամիդդին Ագալավորը և կրտսեր ենթասպա Սամիր Սալահովը: Եվս մեկ ենթասպա`Նուրլան Մամեդովը, ծանր վիրավորում է ստացել, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ըստ գերատեսչության, դժբախտ պատահար է տեղի ունեցել: «Զինծառայողը ձեռքից գցել է տանկի արկի լիցքը, որի հետևանքով պայթյուն է որոտացել »,-ասվում է հաղորդագրության մեջ: :