6 հուլիսի 2019 - 21:52 AMT
6 զոհ, 11 վիրավոր Արարատի մարզում ՃՏՊ-ում

Հուլիսի 6-ին Երևան-Երասխ ճանապարհին Զոդի կամուրջին իրար բախվել են «Toyota», «ՎԱԶ-2106» և «ԳԱԶել» մակնիշների ավտոմեքենաները։

ՃՏՊ հետևանքով հրդեհ է բռնվել, զոհվել է 6 մարդ, 11-ը վիրավոր են ու տեղափոխվել են տարբեր բուժկենտրոններ։ Մի քանի մարդ այրվել է երթուղային տաքսիում, բռնկված հրդեհի հետևանքով։ Տուժածներից 3-ը երեխաներ են։

Դեպքի վայրում եղած ականատեսները պատմել են լրագրողներին, որ ուժեղ կրակի պատճառով չեն կարողացել հանել մարդկանց մեքենայից։

ՃՏՊ-ի հետևանքով տուժածներն են՝ Սողոմոն Հակոբյան (ծնված 1956 թ., քաղաք Երևան),Ծաղիկ Հակոբյան (ծնված 1999 թ., գյուղ Երասխ), Գագիկ Ղուկասյան (ծնված 1991 թ., գյուղ Սուրենավան),Հրանուշ Արզումանյան (ծնված 1973 թ., քաղաք Վայք), Նկուրյան Անդրանիկ (ծնված 1977 թ., քաղաք Արարատ),Սարիկ Ասլանյան (ծնված 1996 թ., քաղաք Արարատ), Նարե Գրիգորայան (7 տարեկան, քաղաք Վայք), Սլավիկ Իշխանյան(ծնված 1953 թ., քաղաք Երևան), Ռուզաննա Հակոբյան (ծնված 1984 թ., գյուղ Երասխ),Արսեն Միքայելյան (ծնված 2006 թ., քաղաք Արարատ), Ֆելիքս Մելոյան (ծնված 2007 թ., գյուղ Սուրենավան):

Նախագահն ու կաթողիկոսը ցավակցել են զոհերի հարազատներին ողբերգության կապակցությամբ ու ապաքինում մաղթել վիրավորներին։