8 հուլիսի 2019 - 11:12 AMT
Քաղաքապետարանի մուտքի մոտ աղբ են թափել, բաժին տարվածներ կան

Մի խումբ քաղաքացիներ ու հանրային գործիչներ, որոնց թվում էին Երեւանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը և «Սասնա Ծռեր» կուսակցությունից 2018-ի ԱԺ ընտրություններին պատգամավոր առաջադրված Սարգիս Տեր-Եսայանը, աղբ են բերել Երևանի քաղաքապետարանի մոտ։ Ակցիան ցուցադրվում էր մասնակիցների ֆեյսբուքյան էջերով՝ ուղիղ եթերում։

Նրանք նետեցին աղբը մուտքի մոտ՝ ներկայացնելով տեղի ունեցածը որպես բողոքի նշան աղբահանության հետ կապված խնդրի դեմ։

Նրանց հետ բանակցելու եկած քաղաքապետարանի աշխատակիցը փորձում էր ասել, որ խնդիրը «Սանիտեկի» աշխատանքի հետ է կապված։ Նրան, սակայն, չէին լսում։

Ոստիկանությունը բաժին է տարել մի քանի հոգու, այդ թվում՝ Աղեկյանին։