8 հուլիսի 2019 - 13:38 AMT
Lada-ն բախվել է 58 և 41 համարի ավտոբուսներին. Տուժածներ չկան

Հուլիսի 8-ին, ժամը 12:40-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտայում՝ Սիլաչի հյուրանոցի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը, հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը և մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Lada 21010 մակնիշի ավտոմեքենան բախվել է թիվ 58 երթուղին սպասարկող Bogdan և թիվ 41 երթուղին սպասարկող Higer մակնիշների ավտոբուսներին:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները: Տուժածներ չկան: