8 հուլիսի 2019 - 13:54 AMT
165 զոհ՝ ՃՏՊ-ներում. 2019-ի սկզբից մինչև հուլիսի 7-ի տվյալները

2019-ի հունվար-մայիս ամիսներին Հայաստանի ճանապարհներին զոհվել է 122 մարդ:

Ըստ ՀՀ ոստիկանության հրապարակած տվյալների՝ հունիսին հանրապետությունում ՃՏՊ-երի հետևանքով զոհվել է 31 հոգի, որոնցից մեկը մայիսին տեղի ունեցած պատահարի հետևանքով:

PanARMENIAN.Net-ի հաշվարկներով՝ հուլիսի 1-7-ը ՃՏՊ-ներում զոհվել է 12 մարդ. 6 հոգի զոհվել է հուլիսի 6-ին Երևան-Երասխ ճանապարհին Զոդի կամրջին տեղի ունեցած մեծ վթարի հետևանքով, 2 զոհի մասին հայտնում է ոստիկանությունը, 1 դեպքի մասին հայտնի է դառնում ըստ shamshyan.com կայքի տվյալների, հաշվի առնելով վերջին օրերի իրադարձությունները և ՃՏՊ հանգամանքները, հարկ ենք համարում ներառել նաև հուլիսի 7-ին Թբիլիսի-Սենակ-Լեսելիձե ավտոճանապարհին տեղի ունեցած վթարը, որի հետևանքով զոհվել է 3 մարդ: Այդպիսով՝ 2019-ի հունվարի 1-ից մինչև հուլիսի 7-ը ՃՏՊ-ներում զոհվել է 165 մարդ:

Թիվը կարող է փոխվել ոստիկանության կողմից հուլիսի տվյալների հրապարակումից հետո:

Ընթերցեք նաև. Զգույշ քշիր Հայաստանում. Հակառեկորդ՝ ՃՏՊ-ների ու զոհերի թվով