8 հուլիսի 2019 - 18:57 AMT
Սամվել Ալեքսանյանը «Ոսկե ծիրանի» ոսկե շքանշան է ստացել

Գործարար Սամվել Ալեքսանյանը «Ոսկե ծիրան» 16-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում պարգևատրվեց «Մանթաշյանց ասպետ» ոսկե շքանշանով:

Պարգևատրումը տեղի է ունեցել հուլիսի 7-ին՝ փառատոնի բացմանը «Փարվանա» ռեստորանում հետևած հատուկ միջոցառմանը, հայտնում է «Ժողովուրդը»:

Շքանշանը Ալեքսանյանին է հանձնել Կինեմատոգրաֆիստների միության նախագահ Հարություն Խաչատրյանը: Նրա խոսքով՝ Ալեքսանդր Մանթաշյանը մեծանուն բարերար է եղել, որը միշտ աջակցել է մշակույթին և եղել մշակույթի մեծ սիրահար։

«Ոսկե ծիրան» 16-րդ միջազգային կինոփառատոնի պաշտոնական բացումը տեղի է ունեցել հուլիսի 7-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: