9 հուլիսի 2019 - 10:57 AMT
ԱԺ-ում արտահերթ է. 10 հարց է քննարկվելու

Ազգային ժողովում կառավարության նախաձեռնությամբ մեկնարկել է արտահերթ նստաշրջանը։

Նստաշրջանի օրակարգում 10 հարց է ընդգրկված:

Մասնավորապես, քննարկվելու են Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցչի մասին, ՀՀ քրեական օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու, «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին, «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին և այլ հարցեր։