Ամերիկյան «Միջազգային հանրապետական ինստիտուտ» (International Republican Institute) կազմակերպությունը հարցում է անցկացրել հայաստանցիների շրջանում, որի մասնակիցներն ի թիվս այլ հարցերի պատասխանել են նաև նախընտրած հեռուստահաղորդման մասին հարցին:
Հարցվածների 23%-ը դիտում է ATV-ի «Կիսաբաց լուսամուտները»: Հարցվածների 8%-ը նշել է այն որպես նախընտրած հաղորդում, իսկ որպես երկրորդ ընտրություն նշել է հարցվածների 15%-ը:
Ըստ հարցման տվյալների, հեռուստադիտողի շրջանում ամենապահանջվածը «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդումն է, որը դիտում է հարցվածների 12%-ը, իսկ որպես երկրորդ ընտրություն նշել է հարցվածների 30%-ը:
Հանրային հեռուստատեսության «Լավ երեկոն» նախընտրում է հարցվածների 15%-ը, իսկ որպես երկրորդ ընտրություն նշել է հարցման մասնակիցների 21%-ը:
Սիրված հաղորդումներից է նաև Հ 1-ի«Եկեք հասկանանք» հաղորդումը, որը նախընտրում է դիտել հարցվածների 12%-ը, իսկ որպես երկրորդ ընտրություն նշել է հարցման մասնակիցների 23%-ը:
Հարցումն անցկացվել է Երևանում և մարզերում, մասնակցել է 1200 մարդ: