27 սեպտեմբերի 2008 - 14:34 AMT
ՀՀ ԱԳՆ. Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափում
Հայաստանի դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում մնում է անփոփոխ: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է հայտնել ՀՀ ԱԳՆ մամուլի հետ կապերի գծով բաժնի պետ Տիգրան Բալայանը: «Հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափում եւ առանց ավելորդ միջնորդների»,- ընդգծել է Բալայանը:

Այսօր Bakiliar.AZ-ը հաղորդել է, որ «Երեւանն իր համաձայնությունն է տվել, որպեսզի Թուրքիան մասնակցի ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին»: Ադրբեջանական գործակալության հաղորդման համաձայն, Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Նյու-Յորքում հայտարարել է, որ ողջունում է Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ միջնորդության Անկարայի նախաձեռնությունը:

Սեպտեմբերի 26-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 63-րդ նստաշրջանի շրջանակներում կայացել է Հայաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների առաջին համատեղ հանդիպումը: