Հուլիսի 8-ին, երեկոյան 20:00-ին, Մաշտոցի քրեական հետախույզները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, բնակարանային գողություն կատարելու կասկածանքով Առաքելյան փողոցի իր տնից բերման են ենթարկել 60-ամյա մի տղամարդու:
Վերջինս տվել է խոստովանական բացատրություն, որ հուլիսի 7-ին մետաղյա ձողով կոտրելով հարևան տան դարպասի փականը՝ մտել ու գողացել է տարբեր տեսակի գրքեր:
Վնասի չափը պարզվում է: Նախապատրաստվում են նյութեր։