10 հուլիսի 2019 - 11:18 AMT
ԶԼՄ. Սիրիայում ականի պայթյունից 7 դեռահաս է զոհվել

Առնվազն 7 դեռահաս է զոհվել Սիրիայում ականի պայթյունից, որն ահաբեկիչները տեղադրել էին Դեր Զոր գավառի Դեբլան ավանում: Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը SANA գործակալության վրա հղումով:

Ըստ տեղեկատվության, միջադեպը տեղի է ունեցել գյուղատնտեսական աշխատանքների ժամանակ: Հոսպիտալացված վիրավորների քանակը հայտնի չէ:

Հունիսի 22-ին ականի պայթյունի հետևանքով 2 երեխա էր վիրավորվել Հասեկե քաղաքի արվարձանում:

«Իսլամական պետության» գրոհայինները բազում ականներ են թողել իրենցից հետո Սիրիայի գյուղական վայրերում: Դա արվել է գյուղատնտեսական շրջաններում խաղաղ կյանքի հաստատմանը խանգարելու նպատակով: