Digitain-ը միջազգային ընդլայնման ծրագրի շրջանակում Մեծ Բրիտանիայի Շեֆիլդ քաղաքում տարածաշրջանային նոր գրասենյակ է բացում, ինչն ընդգծում է Շեֆիլդի շարունակական աճը որպես բիզնեսի և նորարարության համար բարենպաստ պայմաններ ապահովող քաղաք։
Digitain-ի գրասնեյակի բացումը նաև ընդգծում է Շեֆիլդի շարունակական աճը որպես բիզնեսի միջավայր։
Նոր գրասենյակը գլխավորելու է միջազգային բիզնեսի զարգացման բաժնի ղեկավար Սայմոն Ուեսթբերին: Դրանում մատուցվելու են հաճախորդների հետ աշխատանքի և հաշիվների կառավարման տեղայնացված ծառայություններ, որոնք ուղղված են լինելու Digitain-ի հետագա միջազգային ընդլայնման ծրագրի իրականացմանը։ Բացի այդ, նախատեսվում է նոր գրասենյակներ բացել Ասիայում, Աֆրիկայում և Լատինական Ամերիկայում:
Ուեսթբերիի առանցքային կարճաժամկետ դերն է՝ զարգացնել բիզնեսը Մեծ Բրիտանիայում և ամրապնդել Digitain-ի առաջատար դիրքերը խաղային շուկայում:
«Ուրախ եմ, որ գլխավորում եմ Digitain-ի ընդլայնումը դեպի Մեծ Բրիտանիա և ավելի ընդարձակ կարգավորվող շուկաներ: Digitain-ը մի ընկերություն է, որն առաջատար դիրքեր է գրավում խաղային ոլորտում, և գործընկերներին հնարավորինս մոտ լինելու մեր սկզբունքներից ելնելով՝ Մեծ Բրիտանիայում գրասենյակի բացումը շատ նշանակալից իրադարձություն է, որը կօգնի մեզ հասնել մեր նպատակներին», - նշել է Digitain-ի Միջազգային բիզնեսի զարգացման ղեկավար Սայմոն Ուեսթբերին:
Անցնող տարին առանձնահատուկ արդյունավետ էր Digitain-ի համար: Ընկերությունն ընդլայնել է իր միջազգային գործունեությունը Եվրոպայից դեպի Ասիա, Աֆրիկա և Լատինական Ամերիկա՝ ունենալով ոլորտի առավել ճկուն, հարմար և արդյունավետ ծրագրային հարթակ: