12 հուլիսի 2019 - 11:23 AMT
Նախարար. Հոմեոպաթիան կհանվի մասնագիտությունների ցանկից

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտնել է, որ ՀՀ-ում հոմեոպաթիան հանվելու է մասնագիտությունների ցանկից:

Նախարարը նշել է, որ այն շառլատանություն է, և «չի կարելի մարդկանց շաքար խմեցնելով առողջացնել»:

«Հոմեոպաթիան հանվելու է նաև լիցենզիոն ցանկից, որ նման լիցենզիաներ չտրվեն: Այստեղ խնդիր է մնում արդեն իսկ տրված լիցենզիաները», - ասել է նախարարը:

Հոմեոպաթիան այլընտրանքային բժշկության ուղղություն է համարվում, որի հիմնադրվել է 18-րդ դարում գերմանցի բժիշկ Սամուել Հանեմանի կողմից:

2009 թվականին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (World Health Organization) քննադատել է բուժման այս մեթոդի կիրառությունը՝ նշելով, որ այն առաջացնում է տուբերկոլյոզի առաջացման սպառնալիք: Կազմակերպությունը նշել է, որ գոյություն չունի գիտական որևէ ապացույց, որը կհիմնավորի բուժման այս մեթոդի արդյունավետությունը: