12 հուլիսի 2019 - 12:35 AMT
ՀԾԿՀ նախագահ. Երևանում նոր էլեկտրակայանը թույլ կտա նվազեցնել էլէներգիայի գինը

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ Երևանում կառուցվելիք 250 Մվտ հզորությամբ էլեկտրակայանը հնարավորություն կտա նվազեցնել էլեկտրական էներգիայի գինը 1-1.5 դրամով:

Նա նշել է, որ կայանի օգտակար գործողության գործակիցը կհասցվի 53%-ի:

Նոր էլեկտրակայանի կառուցման աշխատանքները «Ռենկո» ընկերության ամենամեծ և ռազմավարական նախագիծն է Հայաստանում: Շինաշխատանքների ընթացքում կստեղծվի 1000-1200 աշխատատեղ, իսկ կայանի բուն գործունեության փուլում 230 աշխատատեղ կգործի։