15 հուլիսի 2019 - 11:07 AMT
ՀՀ թիմը ֆիզիկայի միջազգային օլիմպիադայում 5 մեդալ է նվաճել

Ֆիզիկայի միջազգային օլիմպիադայում Հայաստանի թիմը նվաճել է միանգամից 5 մեդալ` 5 բրոնզ: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը:

«Այսինքն` թիմի բոլոր անդամները մեդալով են վերադառնում: Նախորդ տարի մեր թիմն ուներ մեկ արծաթ, մեկ բրոնզ, մեկ պատվոգիր: Հաջորդ տարի պետք է զարգացնել հաջողությունը և աշխատել մեդալի որակը բարձրացնելու համար:Կեցցե՛ն մեր թիմի անդամները»,-ասվում է գրառման մեջ: