15 հուլիսի 2019 - 12:15 AMT
Կարգապահության ամրապնդում՝ համընդհանուր վեթինգի փոխարեն. Ինչի մասին են պայմանավորվել Վենետիկին հանձնաժողովն ու ՀՀ-ն

«Իրավական ուղի» ՀԿ-ն ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Վենետիկի հանձնաժողովի 119-րդ նստաշրջանի արձանագրությունից սքրինշոթեր, որում մի շարք նկատառումներ կան Հայաստանում դատաիրավական գործընթացների վերաբերյալ:

Ըստ ՀԿ-ի հրապարկման Վենետիկի Հանձնաժողովի Հայաստանի իշխանությունների հրավերով, Եվրոպայի խորհրդի բարձրաստիճան պատվիրակությունը՝ Իրավունքի գերակայության և մարդու իրավունքների հարցերի գլխավոր տնօրենի գլխավորությամբ և Վենետիկի հանձնաժողովի քարտուղարի մասնակցությամբ, այցելել են Հայաստան՝ քննարկելու դատական համակարգում բարեփոխումները։

«Քննարկումների արդյունքում կողմերը եկել են համաձայնության, որ գործող դատավորներին համընդհանուր վեթինգի ենթարկելը չի կարող լինել ոչ անհրաժեշտ, ոչ էլ օգտակար։ Փոխարենը պետք է ամրապնդել կարգապահական ընթացակարգերը և կապ ստեղծել գույքի հայտարարագրման համակարգի հետ։ Այս նպատակով, ՀՀ դատական օրենսգիրքը պետք է ենթարկվի փոփոխության մինչև հուլիսի վերջն ընկած ժամանակահատվածում», - ասված է հրապարակման մեջ։

Ընթերցեք նաև՝ «Վենետիկի հանձնաժողով. Հստակ է՝ ՍԴ դատավորներն ու անդամները մնում են մինչև իրենց պաշտոնավարման ավարտը»: