15 հուլիսի 2019 - 16:16 AMT
Վրաստանում ՀՀ քաղաքացի է ձերբակալվել՝ նա ռադիոակտիվ նյութ էր տեղափոխում

Վրաստանում ռադիոակտիվ նյութ տեղափոխելու համար ՀՀ քաղաքացի է ձերբակալվել՝ նա Երևանից Ռուսաստան ուղևորվող երթուղային միկրոավտոբուսում ռադիոակտիվ թորիում էր փոխադրում:

Վրաստանի Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները 4 բեռնարկղ են գտել՝ 71 կգ ընդհանուր քաշով, որտեղ գտնվում էր մարդու կյանքի համար վտանգ ներկայացնող ռադիոակտիվ իզոտոպ՝ թորիում-232, որը դասվում է ռադիոակտիվ նյութերի շարքին, հայտնում է Interfax.ru-ն:

Քննությունը շարունակվում է:

Թորիում-232-ը (232Th) թորիումի իզոտոպներից ամենաերկարակյացն է: Այն ալֆա-ռադիոակտիվ է, իսկ կիսատրոհման պարբերությունն ավելի քան 14,05 մլրդ տարի է, ինչն ավելի է, քան մեր Տիեզերքի տարիքը: