15 հուլիսի 2019 - 17:43 AMT
ՍԴ շուրջ իրավիճակի մասով վարչապետն առաջիկայում հայտարարություն կանի

ՀՀ արդարադատության նախարարությունն արձագանքել է Վենետիկի հանձնաժողովի 119-րդ նստաշրջանի զեկույցում ՀՀ-ում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակին վերաբերող նկատառումներին:

Նշվում է, որ գործադիր իշխանությունը որևէ պաշտոնական դիրքորոշում դեռևս չի արտահայտել, և հարցի վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջիկայում հանդես կգա հայտարարությամբ:

Ավելի վաղ Վենետիկի հանձնաժողովի զեկույցում նշվել էր, որ Սահմանադրական դատարանի նորընտիր դատավոր Վահե Գրիգորյանը կասկածի տակ է առել դատարանի 9 դատավորից 7-ի լեգիտիմությունը, որոնք ընտրվել էին մինչև 2015 թվականի փոփոխություններն ուժի մեջ մտնելը։

«Նրա հիմնական փաստարկն այն է, որ համաձայն նախկին խմբագրությամբ Սահմանադրության՝ վերոնշյալ դատավորներն ընտրվել են որպես Սահմանադրական դատարանի անդամներ, մինչդեռ Սահմանադրության նոր տեքստում նշված է Սահմանադրական դատարանի դատավորներ։ Փոփոխված Սահմանադրության 213-րդ հոդվածը հստակ և աներկբա սահմանում է, որ Սահմանադրական դատարանի՝ մինչև 2015-ի փոփոխություններն ուժի մեջ մտնելն ընտրված նախագահը և անդամները կշարունակեն պաշտոնավարել մինչև իրենց պաշտոնավարման՝ 2005-ի փոփոխություններով Սահմանադրությամբ սահմանված ժամկետի ավարտը», - ասվում է հրապարկման մեջ:

Ընթերցեք նաև՝ «Վեթինգ լինելու է. ԱՆ-ն արձագանքել է Վենետիկի հանձնաժողովի զեկույցին»: