15 հուլիսի 2019 - 18:11 AMT
Մարությանը՝ «Սանիթեքին». Աշխարհում չկա մեկը, ով երևանցիների հետ կարող է շանտաժով խոսել

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հերթական խորհրդակցության ընթացքում անդրադարձել է այն տեղեկություններին, համաձայն որոնց «Սանիթեք» ընկերությունը հրաժարվում է վճարել ենթակապալառուներին՝ քաղաքապետարանի կողմից կիրառվող տուգանքների պատճառով:

«Ուզում եմ շատ խիստ կերպով զգուշացնել ձեզ, որ աշխարհում չկա այնպիսի մարդ, որը կարող է երևանցիների հետ շանտաժի լեզվով խոսել», - ասել է Մարությանը:

Ավելի վաղ քաղաքապետարանը մի քանի անգամ տուգանել է ընկերությանը՝ մայրաքաղաքում աղբահանությունը պատշաճ կերպով չիրականացնելու համար:

Երևանի քաղաքապետարանը ստեղծել է քաղաքի աղբահանության զբաղվող կառույց, որը համալրվում է նոր աղբատար մեքենաներով և աշխատակիցներով: