30 սեպտեմբերի 2008 - 15:39 AMT
Հայաստանի նախագահը Չինաստանի դեսպանության աշխատակիցներին շնորհավորել է ՉԺՀ հիմնադրման 59-րդ տարեդարձի կապակցությամբ
Սեպտեմբերի 30-ին նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հայաստանում Չինաստանի դեսպանություն եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ազգային տոնի` Հանրապետության հիմնադրման 59-րդ տարեդարձի առթիվ շնորհավորել դեսպանության աշխատակիցներին: Այդ մասին PanARMENIAN.Net-ին հաղորդել են երկրի ղեկավարի մամլո ծառայությունում: Հայաստանում Չինաստանի դեսպանի հետ ծավալված զրույցի ընթացքում կողմերը գոհունակություն են հայտնել բարեկամ երկու երկրների միջեւ փոխգործակցության եւ քաղաքական երկխոսության առկա բարձր մակարդակի առթիվ: