Հուլիսի 14-ին Արտակարգ իրավիճակների նախարարության 911 ծառայություն կենտրոն են ահազանգել քաղաքացիներ, որոնք տեղեկություններ են հայտնել՝ Ծիծեռնակաբերդի անտառում, բուսածածկ տարածքը հրդեհել են երկու անձը չպարզված քաղաքացի և դիմել փախուստի:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը համապատասխան հաղորդագրությունն ուղարկել է ՀՀ ոստիկանություն միջոցներ ձեռնարկելու՝ հրդեհի հանգամանքները պարզելու և մեղավորներին օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկելու համար:
ԱԻ նախարարությունը հորդորում է զերծ մնալ հակահրդեհային կանոնների խախտումներից, հակաօրինական վարքագիծ դրսևորելուց:
Ավելի վաղ հաջողվել էր հանգցնել Ծիծեռնակաբերդի անտառում բռնկված հրդեհը: