30 սեպտեմբերի 2008 - 16:39 AMT
ԱՄՆ Կոնգրեսը մերժել է Ջորջ Բուշին $700 մլրդ տրամադրել
Երկարաժամ վիճաբանություններից հետո ԱՄՆ Կոնգրեսը մերժել է ԱՄՆ ֆինանսական համակարգի օգնության փաթեթը: Կառավարության կողմից ֆինանսական խոշոր ընկերությունների անվերադարձ փաթեթների գնումը նախատեսող ծրագրի իրականացումը ամերիկացի հարկավճարին արժեցավ $700 մլրդ:

«2008 թվականի արտակարգ տնտեսական կայունացման մասին ակտին» կողմ են քվեարկել Կոնգրեսի պալատի անդամներից 207-ը, դեմ` 226-ը:

Օրինագծին դեմ են քվեարկել հիմնականում հարապետականները, կողմ` դեմոկրատները: Սպիտակ տան մամլո քարտուղար Տոնի Ֆրատտոյի խոսքերով, քվեարկության նախօրեին Ջորջ Բուշն անձամբ զանգահարել է Ներկայացուցիչների պալատի անդամներին եւ փորձել համոզել նրանց օժանդակել իր օրինագիծը:

Բայց օրինապահների մեծ մասը հաշվի են առել այն փաստը, որ շատ ամերիկացիներ Ուոլ-Սթրիթի օգնության ծրագիրը համարում են հասարակ քաղաքացիների հաշվին բանկիրներին փրկելու փորձ: Քանի որ նոյեմբերին ընտրությունները կանցնեն ոչ միայն Սպիտակ տուն, այլեւ օրենսդիր մարմիններ, կոնգրեսմենները ստիպված են այնպես գործել, որ ընտրողների շրջանում իրենց ժողովրդականությանը վնաս չհասցնեն, հաղորդում է ՌՕՈԻ ռուսական ծառայությունը:

Այդ միջոցին գլոբալ ֆինանսական ճգնաժամը հանգեցնում է համաշխարհային բանկային համակարգում նոր կառույցային փոփոխությունների: Ամերիկյան խոշորագույն Citigroup բանկը հայտարարել է մեծությամբ ԱՄՆ-ում վեցերորդը համարվող Wachovia բանկը գնելու մասին: Եվրոպայում Բելգիան, Հոլանդիան եւ Լյուքսեմբուրգը Fortis բանկին ֆինանսական օգնություն են հատկացրել նրա բաժնետոմսերի գլխիվայր անկումից հետո: Ավելի վաղ Բրիտանիան հայտարարել էր Bradford & Bingley հիփոթեքային բանկի ազգայնացման մասին: