17 հուլիսի 2019 - 12:07 AMT
ԼՀԿ-ի՝ ոչ մարտական պայմաններում զինվորների կյանքին կամ առողջությանը վնասը փոխհատուցելու առաջարկը բացասական եզրակացություն է ստացել

ՀՀ կառավարությունը բացասական եզրակացություն է տվել ԱԺ ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած օրենսդրական նախաձեռնությանը, որով առաջարկում էր փոխհատուցել ծառայության ընթացքում զինծառայողների կյանքին կամ առող­ջու­թյանը պատճառված բոլոր վնասները, այդ թվում՝ ոչ մարտական գործողությունների ժա­մանակ ստացած վնասը:

Առաջարկվում է, որ օրենքի կիրառման դեպք համարվի նաև առողջական վիճակի վատթա­րա­ցումը:

ՀՀ կառավարության հուլիսի 18-ի նիստի օրակարգում ընդգրկված որոշման նախագծի եզարակցության մեջ ՀՀ պաշտպանության նախարարությունը նշել է, որ առողջական վիճակի վատթարացումը որպես հասցված վնասի հանգամանք սահմանելու անհրաժեշտությունը չկա, քանի որ օրենքը վնասների հատուցում է նախատեսում առաջին կամ երկրորդ խմբի հաշման­դա­մության ստանալու դեպքում, որոնք առաջացել են վնասվածքի կամ խեղման հետևանքով՝ առանց տարանջատում դնելու, թե ժամանակային առումով երբ կամ ինչ պատճառով են առաջացել այդ վնասվածքը կամ խեղումը:

Գործող՝ «Պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքով նախատեսում է փոխհատուցում միայն մարտական գործողությունների ժամանակ զոհված կամ հաշմանդամ դարձած զինծառայողների կամ նրանց ընտանիքների անդամներին։