17 հուլիսի 2019 - 15:04 AMT
Քոչարյանին կալանքից ազատած դատավորի աշխատասենյակը խուզարկվել է

Հուլիսի 16-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության աշխատակիցները խուզարկություն են իրականացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատավոր, Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխած Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում:

ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը հայտնել է, որ խուզարկությունն արվել է ՀՔԾ-ում քննվող քրեական գործի շրջանակում, սակայն առայժմ այլ մանրամասներ չի կարող հայտնել:

Ավելի վաղ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատավոր Դավիթ Գրիգորյանն Արցախի Հանրապետության ներկա և նախկին նախագահներ Բակո Սահակյանի և Արկադի Ղուկսայանի անձնական երաշխավորությամբ փոխել էր Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը: