17 հուլիսի 2019 - 17:39 AMT
Իդլիբում ջիհադիստները քարկոծելով 60-ամյա հայ կնոջ են սպանել

Սիրիայի Իդլիբ նահանգում ջիհադիստները քարկոծելով 60-ամյա հայ կնոջ են սպանել: Almasdarnews-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է մարդասիրական SOS Chretiens d’Orient կազմակերպությունը:

Անհետացած Սյուզան Դեր Կարկուրի որոնումները սկսվել են հուլիսի 9-ից՝ տեղի քրիստոնյա հոգևորականի հրահանգով. արդյունքում կնոջ մասնատված դին հայտնաբերվել է ամայի մի դաշտում։

Դիահերձման արդյունքում պարզ է դարձել, որ կնոջը 9 ժամ շարունակ տանջանքների են ենթարկել, այնուհետև քարկոծելով սպանել:

Կինը բնակվել է Իդլիբ նահանգի երբեմնի հայաբնակ ալ-Յաքուբե գյուղաքաղաքում, որը հարակից է ահաբեկչական տարբեր խմբավորումների կողմից վերահսկվող Ջիսր ալ-Շուղուր բնակավայրին: