18 հուլիսի 2019 - 10:57 AMT
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի առաջին այցը Մոսկվա է

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հուլիսի 18-ին աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա, այս մասին հայտնել է հանձնակատարի գրասենյակը:

Սա Սինանյանի այս պաշտոնում առաջին այցն է, որը կտևի 5 օր:

Այցի ընթացքում նախատեսվում են հանդիպումներ համայնքային կառույցների ու կազմակերպությունների, անհատների, գործարար, մշակութային և եկեղեցական ներկայացուցիչների հետ: