18 հուլիսի 2019 - 12:15 AMT
Վարչապետ. Սևանում կարելի է լողալ, բայց պետք է մաքրություն պահպանել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարել է, որ Սևանա լճում քաղաքացիները կարող են լողալ, բայց պետք է մաքուր պահեն շրջակայքը:

ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը՝ վարչապետի խնդրանքով անդրադառնալով Սևանի ծաղկման խնդրի, ասել է, որ վիճակը բավական լավ է, և թափանցիկության և ջրի որակի առումով վերջին տարիների ընթացքում այսպես չի եղել:

Նախարարը պարզաբանել է, որ ջրիմուռների աճը մի քանի գործոնների հանրագումար է՝ դրան էլ գումարած բնակլիմայական փոփոխությունները:

«Կեղտաջրերի նվազումը և ջրի մակարդակի բարձրացումը առաջնային նպատակն են: Այս պահին լավ է վիճակը»,-ասաց նա:

Սևանա լիճը պատվել է կանաչ ջրիմուռներով՝ «ծաղկել» է: Ըստ մասնագետների, ֆոսֆորի քանակը Սևանա լճում նվազում է, առաջիկա 7-10 օրերի ընթացքում ջրի կանաչ գույնը վերացել է: