18 հուլիսի 2019 - 12:24 AMT
Թովմասյանը՝ Փաշինյանի խոսքերի մասին. Քաղաքական հայտարարությունները չեմ մեկնաբանում

ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը «Ազատություն» ռադիոկայնի հետ զրույցում հրաժարվել է մեկնաբանել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությունները, թե ինքը սեփականաշնորհել է ՍԴ-ն և «այն սեփականաշնորհված «բուդկայի» կարգավիճակից պետք է դուրս գա»։

«Ես քաղաքական հայտարարությունները չեմ մեկնաբանում, ես մեկնաբանում եմ իրավական ակտերը», - հայտարարել է Թովմասյանը՝ նշելով, որ Սահմանադրական դատարանը մեկնաբանում է իրավական ակտերը:

Հարցին էլ՝ իսկ ինքն ինչպես է լուծումը պատկերացնում ստեղծված իրավիճակում, ՍԴ նախագահը հրաժարվել է պատասխանելուց:

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում անդրադարձել է Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակին: