18 հուլիսի 2019 - 15:35 AMT
Ապօրինի ծառահատումները տարեկան մոտ $40 մլն-ի եկամուտ են բերում

Փորձագիտական գնահատականներով` Հայաստանում ամեն տարի 0.5-1 մլն խմ անօրինական փայտ է հատվում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը։

«Բազմապատկեք դա $40-ով, խոսքը կարող է, օրինակ, $40 մլն-ի շրջանառության մասին լինել»,- ասել է նախարարը։

Անդրադառնալով ստվերային բիզնեսի հետևում կանգնած անձանց, Գրիգորյանը նշել է, որ նախարարության ունեցած ամբողջ տեղեկատվությունը փոխանցվել է իրավապահներին։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կառավարության հուլիսի 18-ի նիստում անդրադառնալով Իջևանում տեղի ունեցած բողոքի ակցիաներին ասել է, որ Տավուշում անտառահատումներով զբաղված է ոչ թե ամբողջ տարածաշրջանը, այլ մարդկանց մի նեղ շրջանակ:

Ընթերցեք նաև՝ «Նախարար. Անտառհատողներին օրական 8000-15,000 դրամով 200 աշխատատեղ է առաջարկվել՝ հրաժարվել են»: