18 հուլիսի 2019 - 17:13 AMT
ԱԱԾ տնօրենն Իջևանում է

ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը ժամանել է Իջևան, հայտնել է ԱԱԾ ֆեյսբուքյան պաշտոնական էջը:

Նշվում է, որ ԱԱԾ տնօրերը Իջևանում է հուլիս 17-ի լույս 18-ի գիշերը ոստիկանների և ապօրինի ծառահատումների պահանջով բողոքի ակցիայի մասնակիցների միջև տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ:

Ավելի վաղ ՀՀ քննչական կոմիտեում ստացվել և վարույթ է ընդունվել Իջևան քաղաքում Ոստիկանության ծառայողների նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու, խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը. 13 անձ ձերբակալվել է:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ապօրինի ծառահատումները կասեցնելու են ամենայն վճռականությամբ:

«Երեկվա դեպքերի մեղավորները ինչպես նաև ապօրինի ծառահատումների կազմակերպիչները պիտի պատժվեն խստությամբ»,- գրել է վարչապետը: