18 հուլիսի 2019 - 17:50 AMT
Անշարժ գույքի գործարքները 2019-ի 2-րդ եռամսյակում աճել են 24.3%-ով

2019 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանի Հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է իրավունքի պետական գրանցման 46,798 գործարք:

ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի փոխանցմամբ, այս ցուցանիշը 2019 թվականի առաջին եռամսյակի համեմատ աճել է 24.3%-ով, իսկ 2018 թվականի երկրորդ եռամսյակի համեմատ` 17.3%-ով:

Երևանում 2019 թվականի երկրորդ եռամսյակում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 մ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները 2019 թվականի առաջին եռամսյակի համեմատ աճել են 3.2%-ով, իսկ 2018 թվականի երկրորդ եռամսյակի համեմատ՝ 9.8%-ով:

Մարզերի քաղաքներում 2019 թվականի երկրորդ եռամսյակի բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 մ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները 2019 թվականի առաջին եռամսյակի համեմատ աճել է 1.6 %-ով: