18 հուլիսի 2019 - 18:05 AMT
Տաքսիստը զբոսաշրջիկներից մեծ գումար է պահանջել, վերցրել նրանցից մեկի բջջայինը

Հուլիսի 16-ին` ժամը 21:40-ի սահմաններում, Հանրապետության հրապարակում ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի ծառայողներին է մոտեցել օտարերկրացի երկու երիտասարդ և հայտնել են, որ անծանոթ տաքսու վարորդն իրենցից բջջային հեռախոս ու փող է վերցրել:

Ոստիկաններն օտարերկրացիներին ուղեկցել են ոստիկանական բաժանմունք և պարզվել, որ տաքսու վարորդն օտարերկրացիներից շատ գումար է պահանջել, նրանք հրաժարվել են վճարել: Փոխարենը վարորդը վերցրել է ուղևորուհու բջջայինն ու 10,000 դրամ:

Ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվել: Տեղեկություններ են ստացվել, որ տաքսու վարորդը Վաղարշապատ քաղաքից 25-ամյա երիտասարդ է, նա բերման է ենթարկվել:

Կատարվում է քննություն: