18 հուլիսի 2019 - 18:37 AMT
ԲԴԽ-ն Տավարացյանի լիազորությունները դադարեցնելու պահանջով նիստը կշարունակի հուլիսի 19-ին

Նախշուն Տավարացյանի լիազորությունների դադարեցման պահանջով հարցի քննությունը կշարունակվի հուլիսի 19-ին։ Այս մասին հայտնել է ՀՀ բարձրագույն դատական խորհուրդը:

«Բարձրագույն դատական խորհրդում այսօր՝ հուլիսի 18-ին, «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 86-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն, տեղի ունեցավ Խորհրդի դատավոր-անդամ Նախշուն Տավարացյանի լիազորությունների դադարեցման պահանջով Խորհրդի գիտնական անդամներ Գրիգոր Բեքմեզյանի, Հայկ Հովհաննիսյանի և Լիպարիտ Մելիքջանյանի կողմից հրավիրված նիստը, որտեղ Խորհուրդը հանդես եկավ որպես դատարան», - ասված է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ Նախշուն Տավարացյանը դատավորների ժողովի կողմից ընտրվել է ԲԴԽ անդամ: