19 հուլիսի 2019 - 11:34 AMT
€3 մլն-ի դրամշնորհ ՀՀ-ին՝ Ախուրյանի ռեսուրսների կառավարմանը

Հայաստանի և Վերականգնման վարկերի բանկի (ՎՎԲ) միջև ստորագրվել է ընդհանուր €3 մլն-ի երկու դրամաշնորհային համաձայնագիր՝ Ախուրյան գետի ջրային ռեսուրսների համալիր կառավարման փորձագիտական ծառայություններ իրականացնելու նպատակով։

Ֆինանսների նախարարությունում նշել են, որ միջոցները տրամադրվելու են շրջակա միջավայրի վրա ու սոցիալական ազդեցության գնահատման և ծրագրի ուղեկցող միջոցառումների փորձագիտական ծառայությունները ֆինանսավորելու, ինչպես նաև արտարժույթի փոխանակման ծախսերը վճարելու համար։

Վերականգնման վարկերի բանկի ներկայացուցիչն ընդգծել է շարունակական արդյունավետ գործակցության կարևորությունը և հույս հայտնել, որ այն կզարգանա նոր ուղղություններով։