19 հուլիսի 2019 - 17:15 AMT
ՊԵԿ-ը դեղատան նկուղում ապօրինի եղանակով ձեռք բերված դեղեր է գտել

ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեն բացահայտել է ապօրինի եղանակով ձեռքբերված չդրոշմավորված դեղեր, այս մասին հայտնել է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։

Երևանի Հրաչյա Քոչարի փողոցում գործող դեղատներից մեկի նկուղային հարկից հայտնաբերել են դրոշմապիտակներով դրոշմավորման ենթակա, ապօրինի եղանակով ձեռքբերված չդրոշմավորված դեղեր, այդ թվում՝ նախատեսված քաղցկեղի բուժման համար:

Դեպքի առթիվ նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 210-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Քրեական գործի հետաքննության ընթացքում դեղատան տարածքում կատարվել է զննություն, որի ընթացքում դեղերը վերցվել են հետագա հետազոտման նպատակով:

Ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ հանցագործությանը մասնակից անձանց, ինչպես նաև հիշյալ դեղերի ձեռքբերման աղբյուրները պարզելու ուղղությամբ:

Կատարվում է նախաքննություն: