20 հուլիսի 2019 - 13:24 AMT
Անձնագրային բոլոր ստորաբաժանումները հուլիս 27-ից օգոստոսի 24-ը կաշխատեն նաև շաբաթ օրերին

ՀՀ ոստիկանության անձնագրային վարչության բոլոր ստորաբաժանումները հուլիս 27-ից մինչև օգոստոսի 24-ը կաշխատեն նաև շաբաթ օրերին։

Ոստիկանության լրատվական ծառայության փոխանցմամբ մատուցվելու են ծառայություններ առավոտյան 10։00-ից մինչև 17։00-ը։ Ընդմիջման ժամերն են 13.։0-14։00։

Նշվում է, որ որոշումը պայմանավորված է ամառային հանգստյան ամիսներին ՀՀ քաղաքացիների ազատ տեղաշարժվելու իրավունքը անխոչընդոտ իրացնելու նպատակով։