20 հուլիսի 2019 - 14:29 AMT
Վարչապետը՝ ապօրինի ծառահատումների մասին․ Գողություն անողի ապրուստն էլ գողոնն է, կոռուպցիոներինը՝ կաշառքը

ՀՀարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Իջևանի ապօրինի ծառահատումներին, ևս մեկ անգամ շեշտել է, որ կառավարությունը մտադիր չէ որևէ ապօրինի կոմպրոմիսի գնալ։

«Ինձ համար զարմանալի է, որ ՀՀ-ում հնչում են ձայներ, որ ապօրինի ծառահատումների դեմ պայքարը ինչո՞ւ պիտի այդ ծավալով իրականացվի, չէ՞ որ դա ինչ-որ մարդկանց համար հացի փող է: Կներեք, սա ինձ համար անհասկանալի մոտեցում է, որովհետև հազար ներողություն եմ խնդրում, երբեմնի 1000 դրամ վերցնող ճանապարհային ոստիականի համար էլ 1000 դրամն իր ապրուստի փողն է: Յուրաքանչյուր կոռուպցիոների վերցրած կաշառքն իր ապրուստի փողն է: Կներեք, գողություն անողի ապրուստի փողը գողությունն է, ավազակություն անողի ապրուստի փողը՝ ավազակությունը, և ի՞նչ է առաջարկվում: Մենք այսպիսի կոմպրոմիսների չենք գնալու, որովհետև մենք կարծում ենք, որ այսօր արդեն ստեղծել ենք բավարար դաշտ, որպեսզի ՀՀ քաղաքացիները ստեղծարար աշխատանքով իրենց հացը վաստակելու հնարավորություն ունենան»,- ասել է վարչապետը:

Նա նշել է, որ եթե այս հնարավորություններն այսօր կատարելության չեն հասել, ապա կառավարությունը հետևողական կաշխատի այս ուղղությամբ։