20 հուլիսի 2019 - 16:35 AMT
Ավտոմաքսատունը Գյումրի կտեղափոխվի մինչև տարեվերջ

«Իմ քայլը հանուն Շիրակի» գործարար համաժողոին ՀՀ վարչապետ ՆԻկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ավտոմաքսատունը Գյումրի կտեղափոխվի մինչև 2019 թվականի վերջ, հայտնել է CivilNet-ը։

Ապրիլին 9-ին Նիկոլ Փաշինյանը Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանին հանձնարարել էր քայլեր ձեռնարկել ավտոմաքսատունը Երևանից Գյումրի տեղափոխելու համար։ ՊԵԿ-ը, սակայն, հանձնարարականի բնույթը փոխել էր՝ հայտարարելով, որ իրենք Գյումրիում մտադիր են ստեղծել «արտաքին տնտեսական գործունեության ժամանակակից կենտրոն»։

Սա, ըստ էության, առնչություն չուներ ավտոմաքսատան ու դրանից ստացվելիք օգուտների հետ։