22 հուլիսի 2019 - 14:36 AMT
Քաղաքապետարանում տրանսպորտի սակագնի փոփոխության հարց չի քննարկվում

Երևանի քաղաքապետարանը հանրային տրանսպորտի սակագնի փոփոխության հարց չի քննարկում։ Այս մասին հայտնել է քաղաքապետի մամուլի քարտուղար Հակով Կարապետյանը:

«Անցած հանգստյան օրերին որոշ լրատվամիջոցներ և սոցցաների օգտագերեր վերարտադրում էին ֆեյսբուքյան կեղծ էջից տարածված մի հարցում՝ նպատակ ունենալով տպավորություն ստեղծել, թե իբր քաղաքային իշխանությունը պատրաստվում է բարձրացնել հանրային տրանսպորտի սակագինը: Հայտնում ենք, որ քաղաքապետարանը հանրային տրանսպորտի սակագնի փոփոխության հարց չի քննարկում», - գրել է մամուլի քարտուղարը։

Նա նաև երևանցիներին խնդրել է քաղաքապետարանի գործունեությանն առնչվող հարցերում հիմնվել պաշտոնական տեղեկատվության վրա։

Ընթերցեք նաև՝ «Ինչ ավտոբուսներ, գրաֆիկ և տոմսային համակարգ կունենա տրանսպորտային նոր ցանցը. Վերջնական նախագիծը»: