ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հրամանով, ոստիկանության գնդապետ Արմեն Գասպարյանը նշանակվել է ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունը:
Նա ազատվել է Արարատի մարզային վարչության պետի պաշտոնից, որի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Արթուր Զաքարյանը։
Նախկինում Տավուշի ոստիկանապետի պաշտոնը զբաղեցնում էր Վահե Ղազարյանը, որը մայիսին վարչապետի առաջարկով նշանակվել է ոստիկանության զորքերի հրամանատար։