2 հոկտեմբերի 2008 - 18:28 AMT
Հայաստանի նախագահի օրակարգում այցը Թուրքիա նախատեսված չէ
«Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի օրակարգում նման այցեր նախատեսված չեն»,- PanARMENIAN.Net-ին հայտնել է Հայաստանի նախագահի մամլո քարտուղար Սամվել Ֆարմանյանը` մեկնաբանելով թուրքական ԶԼՄ-ների` «ՀՀ նախագահի Անկարա այցելելու» ծրագրի մասին ապատեղեկատվությունը:

Թուրքական ԶԼՄ-ներն այսօր տեղեկատվություն են տարածել այն մասին, թե իբր հոկտեմբերի 16-ին Հայաստանի նախագահը այցելելու է Անկարա, որտեղ կհանդիպի Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլի հետ: