24 հուլիսի 2019 - 16:17 AMT
4 բալանոց փոթորիկ Սև ծովում. Արգելվել է լողալ

Վրաստանի սևծովյան ափերին փոթորիկի պատճառով լողալն արգելվել է, հայտնել է Aliq.ge կայքը:

Ուժեղ քամու հետ զուգահեռ նաև կարճատև անձրևներ են սպասվում:

Հնարավոր է՝ եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով լողալը արգելվի մինչև ամսվա վերջ: Վրաստանի էկոնոմիկայի ու կայուն զարգացման նախարարության հիդրոգրաֆիկ ծառայության տվյալներով՝ այս ընթացքում Սև ծովի փոթորիկը կհասնի 4 բալի ու կշարունակվի մինչև հուլիսի 25-ը:

Ըստ օդերևութաբանների՝ այս օրերին օդի առավելագույն ջերմաստիճանը կազմելու է 25 աստիճան: