24 հուլիսի 2019 - 17:46 AMT
720 մլն դրամ՝ Արթիկում հանքավայրերից արտանետվող փոշու խնդիրը լուծելուն

Միջազգային բնապահպանական հիմնադրամից ներգրավված մոտ 720 մլն դրամ դրամաշնորհով կլուծվի Արթիկի տարածաշրջանում գործող և չշահագործվող հանքավայրերից արտանետվող փոշու խնդիրը, որը տասնամյակներ շարունակ վնասել է տեղի բնակչության առողջությունը:

Շրջակա միջավայրի նախարարության փոխանցմամբ, ծրագրի շրջանակում նաև կամրացվեն քաղաք մտնող երկու հեղեղատարի լանջերը և կներդրվի աղետների արագ արձագանքման համակարգ։

«Այդ նպատակով քաղաքը շրջապատող և չշահագործվող հանքերի 40 հա տարածքը կծառապատվի, կստեղծվի ժամանակակից հանգստի գոտի, ինչը համայնքը չունի։ Գյուղատնտեսությամբ զբաղվող բնակչության համար նախատեսվում է նաև վարելահողերի, արոտների և խոտհարքների բարելավման աշխատանքներ», - նշված է նախարարության հաղորդագրության մեջ։